Իտալական Ա Սերիայի 17-րդ տուրում «Ռոման» այսօր՝ դեկտեմբերի 13-ին, սեփական հարկի տակ ընդունում է «Սպեցիային»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 23։45-ին, իսկ հռոմյան թիմը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով․
«Ռոմա»․ Ռուի Պատրիսիու, Մարաշ Կումբուլա, Քրիս Սմոլինգ, Ռոջեր Իբանյես, Մատիաս Վինյա, Ռիկ Քարսդորպ, Հենրիխ Մխիթարյան, Բրայան Քրիստանտե, Ժորդան Վերետու, Թեմի Աբրահամ,Բորխա Մայորալ։
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այս հղումով։
Այս խաղից առաջ «Ռոման» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 16 խաղից հետո վաստակած 25 միավորով։ «Սպեցիան» 12 միավորով 17-րդ տեղում է։