Այսօր կայացավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Սևիլյա – Դինամո Զագրեբ
Ատալանտա – Օլիմպիակոս
Լայպցիգ – Ռեալ Սոսեյդադ
Բարսելոնա – Նապոլի
Զենիթ – Բետիս
Պորտու – Լացիո
Բորուսիա – Ռեյնջերս
Շերիֆ – Բրագա
Այս զույգերի հաղթողները դուրս կգան 1/8 եզրափակիչ։
Նշենք, որ 1/8-րդ եզրափակչի ուղեգիր են ձեռք բերում խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը (8 թիմ), իսկ Չեմպիոնների լիգայից «Ժամանած» թիմերը և ԵԼ խմբային փուլում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը (16 թիմ) բաժանվեցին վերը նշված զույգերի և ևս մեկ լրացուցիչ փուլ կանցկացնեն՝ որոշելու 1/8 եզրափակչի մյուս 8 հաջողակներին։
ԵԼ խմբային փուլում առաջին տեղերն ապահովել են «Լիոնը», «Մոնակոն», «Վեստ Հեմը», «Այնտրախտը», «Սպարտակը», «Գալաթասարայը», «Ցրվենա Զվեզդան» և «Բայերը», որոնք արդեն ունեն ԵԼ փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչի ուղեգրեր։
Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 17-ին, պատասխանները՝ փետրվարի 24-ին։