«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին կարող է տեղափոխվել Իտալիայի Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, բելգիացու ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Ըստ աղբյուրի՝ «ռոսոներիների» ղեկավարությունն Օրիգիին դիտարկում է որպես Զլատան Իբրահիմովիչին հնարավոր փոխարինողի։
Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։