«Միլանի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։ 40-ամյա շվեդ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։
Զլատանին կարող է փոխարինել «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին։ Հաղորդում է Tuttomercatoweb-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Օրիգին անցկացրել է 10 խաղ, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Ատալանտան» կմրցակցի «Միլանի» հետ բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքում։
Մերսիսայդցիների հետ բելգիացու պայմանագիրը ևս ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ և նա կարող է տեղափոխվել նոր ակումբ ազատ գործակալի կարգավիճակով։