Ինչպես տեղեկացնում է Transfermarketweb-ը, «Բարսելոնան» և «Լիվերպուլը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով։
Ըստ աղբյուրի՝ կատալոնացիների կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է տեղափոխվել Անգլիա, փոխարենը «Լիվերպուլից» իր հարազատ ակումբ կարղ է վերադառնալ Տիագո Ալկանտարան։
Ալկանտարային իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավին։ 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 25 միլիոն եվրո։
24-ամյա Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերային ներկայիս արժեքն էլ կազմում է 90 միլիոն եվրո։
























































