«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Օսասունայի» հետ ոչ-ոքին (2:2) Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում։
Կատալոնացիները վաստակել են 24 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։
«Մեկ միավորը բավարար չէ, կա տհաճ զգացողություն։ 2-1 հաշվի ժամանակ մենք պետք է տիրեինք գնդակին, բայց չստացվեց։ Պետք է սառնասրտորեն գործեինք, մրցակիցը կարողացավ ճնշել մեզ։
Մեր նպատակն է շարունակել մրցելույթները։ Մենք ցանկանում ենք հայտնվել Լա լիգայի լավագույն քառյակում, բայց դա հեշտ չի լինի»,- մեջբերում է Չավի Marca-ն։
























































