Ֆրանսիայի Լիգա 1-ի 18-րդ տուրում ՊՍԺ-ն 2-0 հաշվով հաղթեց «Մոնակոյին»։
Հանդիպումից հետո իր տպավորությունների մասին է կիսվել փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
«Չեմ կարծում, թե Եվրոպայում կա այնպիսի ակումբ, որը կկարողանա 90 րոպե «իշխել» խաղադաշտում։ Ես հասկանում եմ, որ ՊՍԺ-ի նկատմամբ պահանջները շատ բարձր են։ Այդպես էլ պետք է լինի, քանի որ սա հրաշալի թիմ է՝ կազմված տաղանդավոր ֆուտբոլիստներից։
Այս ամենը հաշվի առնելով՝ մենք պարտավոր ենք լավ հանդես գալ։ Մեր թիմում հավաքված են բնավորություն ցույց տվող ֆուտբոլիստներ, որոնք կարողանում են կատարել իրենց առջև դրված առաջադրանքները։
Ուղղակի պետք է հաշվի առնել մեկ հանգամանք․ շատ դժվար է երեք օրը մեկ հանդիպում անցկացնել և պահել նույն տեմպը»,- մասնագետի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
























































