Բուդե Գլիմտը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Նորվեգիայի չեմպիոն։
Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ 30-րդ տուրում՝ Բուդե Գլիմտը հաղթեց Մյոնդալենին (3-0)։
Թիմը վաստակեց 63 միավոր՝ անհասանելի դառնալով մոտակա հետապնդող Մոլդեի համար, որը վերջին տուրից առաջ 1 միավոր պակաս ուներ: .
Նորվեգական ակումբը, որը հիմնադրվել է 1916 թվականին, իր պատմության մեջ երկու անգամ է դարձել երկրի չեմպիոն (2020, 2021), ևս երկու անգամ դարձել է երկրի գավաթակիր։