Ինչպես հայտնում է Goal-ը, ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի կինը և գործակալ Վանդա Նարան մեկնել է Թուրին՝ բանակցելու «Յուվենտուսի» հետ։
Հիշեցնենք, որ այժմ «Ծեր սինյորան» մեծ խնդիրներ ունի հարձակման գծում, քանի որ ակումբը 16 խաղում խփել է ընդամենը 22 գոլ։
Նշենք նաև, որ Վանդա Նարային դուր չի գալիս Փարիզը և նա ցանկանում է վերադառնալ Իտալիա։
ՊՍԺ-ի ճամբարում Իկարդին չի ստանում անհրաժեշտ խաղաժամանակը, ուստի նա նույնպես դեմ չի լինի ակումբային գրանցումը փոխելուն։