Իտալական Ա Սերիայի 17-րդ տուրում առաջատար «Միլանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ։
Միլանյան թիմը 17-րդ րոպեին գնդակ ընդունեց դարպասը, իսկ 92-րդ րոպեին Իբրահիմովիչը փրկեց միլանյան թիմին պարտությունից։
Այս խաղից հետո «Միլանը» 39 միավորով առաջին տեղում է։
























































