ՀՊԼ աշնանային հատվածի վերջին խաղում «Արարատը» Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվել է «Փյունիկին» և 6-2 հաշվով հաղթանակ է տարել։
«Արարատի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն՝ աչքի ընկնելով խաղի 11-րդ, 14-րդ և 22-րդ րոպեներին։ Առաջին կեսում տանտերերի կազմում մեկ գնդակ ետ է բերել պորտուգալացի պաշտպան Ուգո Ֆիրմինոն։
Երկրորդ կեսի մեկնարկում Վարդան Բիչախչյանի ֆուտբոլիստները հաշիվը դարձրել են խոշոր․ Դիմիտրե Պոբուլիչը 47-րդ րոպեին գրավել է տանտերերի դարպասը՝ 1-4։
Սերբ կիսապաշտպանը 70-րդ րոպեին դուբլ է ձևակերպել, իսկ ընդամենը 5 րոպե առաջ Ալիկ Առաքելյանի խփել է «Արարատի» 5-րդ գնդակը։
Խաղավարտին Ֆիրմինոն ևս դուբլի հեղինակ է դարձել՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 2-6։
«Արարատը» տարին ավարտում է 15 խաղից հետո վաստակած 30 միավորով․ թիմը ձմեռային դադարից առաջ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Փյունիկը» 32 միավորով երկրորդ տեղում է։
























































