«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի գործակալ Ֆեդերիկո Պաստորելլոն հայտնել է, որ ֆուտբոլիստը ժամանակին մոտ է եղել՝ Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն։
«Ինտերի» հետ բանակցությունները մի պահ փակուղի մտան, քանի որ միլանյան ակումբը չէր կարողանում բավարարել «Մանչեսթեր Յունայթեդի» պահանջները։ «Յուվենտուսն» արդեն բանավոր համաձայնության էր եկել մանկունիանցիների հետ։ Լուկակուի փոխարեն Մանչեսթեր պետք է տեղափոխվեին Դիբալան և Մանջուկիչը։
Լուկակուն անգամ հասցրել էր զրուցել Մաուրիցիո Սարիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Գործարքը չկայացավ Դիբալայի պատճառով, քանի որ վերջինս համաձայնության չեկավ անգլիական ակումբի հետ։ Այդ ամենից հետո ես Կոնտեին և ՄԱրոտտային առաջարկեցի, որպեսզի վերջիններս ավելի համոզիչ առաջարկ կատարեն ՄՅՈՒ-ի ղեկավարությանը։
Այդպես էլ տեղի ունեցավ տեղափոխությունը։ Ես ավելի քան վստահ եմ, որ Ռոմելուն դեռևս վերադառնալու է Իտալիա, քանի որ նա այդ երկիրը շատ է սիրում»,- Պաստորելլոյի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։
























































