«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է թոփ ակումբների կողմից իր ծառայություններով հետաքրքրվելու մասին։
«Գիտեմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն։ Սրա հետ կապված կարող եմ ասել, որ ես երջանիկ եմ իմ հարազատ ակումբում, և սա երազանքի իրականացում է։
Թույլ տվեք՝ վայելեմ «Բարսելոնայում» անցկացրած տարիները մինչև 2026 թվականը, իսկ դրանից հետո կտեսնենք, թե ինչպես ամեն բան կդասավորվի։ Ես վերջերս եմ երկարաձգել ակումբի հետ գործող պայմանագրիս ժամկետը և շատ երջանիկ եմ այդ կապակցությամբ»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































