«Լեսթերի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանան կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ 20-ամյա պաշտպանը վերջերս է ապաքինվել ծանր վնասվածքից և դեռևս չի հասցրել ձեռք բերել օպտիմալ մարզավիճակ։
«Լեսթերի» և Ֆոֆանայի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։ Ֆրանսիացին «Լեսթերի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 38 հանդիպում և դարձել մեկ գոլային փախանցման հեղինակ։
























































