«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է ակումբի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին։
«Ես չեմ ասել, որ ցանկանում եմ հրաժարվել Պոգբայի ծառայություններից, սակայն ֆուտբոլիստն անձամբ պետք է ցանկություն ունենա՝ հանդես գալու ակումբի կազմում։
Չեմ կարծում, թե ակումբում որևէ մեկը պարտավոր է՝ համոզելու ֆուտբոլիստներին, որպեսզի վերջիններս մնան և պաշտպանեն ակումբի գույները։ Մեզ մնում է ընդամենը սպասել և տեսնել, թե այս հարցն ինչ հանգուցալուծում է ստանում»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































