Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն խոսել է իր թիմակից և հայրենակից Վինիսիուս Ժունիորի ցուցադրած խաղի մասին։
«Բավականին հաճելի է Վինիսիուսի հետ խաղալը։ Երկուսիս էլ միշտ հաճելի է եղել կողքի խաղալը։ Մենք խաղընկերներ ենք համարվում դեռևս Բրազիլիայի պատանեկան հավաքականից։
Երկուսս էլ շատ երջանիկ ենք այստեղ և պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի «Ռեալը» հասնի մեծ հաջողությունների»,- նշել է բրազիլացի հարձակվողը։
Հիշեցնենք, որ Ռոդրիգոն և Վինիսիուսն «Արքայական ակումբում» խաղընկերներ են համարվում ՝ սկսած 2019 թվականից։
























































