Կիրակի օրը Լա Լիգայի շրջանակում տեղի կունենա մադրիդյան դերբին՝ «Ռեալի» և «Ատլետիկոյի» մասնակցությամբ։
Խաղից առաջ իր սպասելիքների մասին է կիսվել «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը․
«Մեզ միշտ դուր է գալիս՝ հանդես գալ դերբիի շրջանակում։ Մենք խաղում ենք մեր ընտանիքների, ակումբի և ինքներս մեզ համար։ Նմանատիպ հանդիպումների նշանակությունը բավականին մեծ է, և այսպիսի խաղերում յուրաքանչյուրս պետք է ներդնենք մեր բոլոր ուժերը։
Չեմ կարծում, թե «Ռեալի» դեմ խաղը վճռորոշ է լինելու։ Մրցաշրջանի ավարտին դեռևս բավականին շատ ժամանակ կա։ Իհարկե, կիրակի օրը մենք դաշտ ենք դուրս գալու միայն հաղթելու նպատակով, բայց թե ինչպես կդասավորվի հանդիպման ընթացքը, ցույց կտա ժամանակը»,- այս մասին հարձակվողը նշել է Movistar-ի հետ զրույցի ընթացքում։