«Ջենոայի» գլխավոր մարզիչ ԱՆդրեյ Շևչենկոն խոսել է ակումբի հնարավոր ձեռքբերումների մասին։
«Իմ թիմը վերջին խաղերում կարողանում է պահեր ստեղծել, սակայն չի ստացվում դրանք արդյունավետ կերպով եզրափակելը։ Մենք պետք է հավատանք մեր սեփական ուժերին և շարժվենք առաջ։
Ակումբի ղեկաավարությունն ինձ հավաստիացրել է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կլինեն մեզ անհրաժեշտ տրանսֆերները, և այժմ ես պարտավոր եմ այս նորությամբ կիսվել երկրպագուների հետ»,- այս մասին ուկրաինացի մասնագետը նշել է Football Italia-ի հետ զրույցի ընթացքում։
Ա Սերիայի հաջորդ տուրում «Ջենոան» մրցակցի հարկի տակ մրցելու է «Լացիոյի» հետ։
























































