Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Լա Լիգայի՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Ինչպես տեղեկացնում է Լա Լիգայի twitter-յան էջը, բրազիլացին նախորդ ամսվա ընթացքում դարձել է երկու գոլի հեղինակ։
✨
¡@vinijr es el Jugador del Mes de noviembre en #LaLigaSantander!#POTM #MVP
— LaLiga (@LaLiga) December 10, 2021
Վինիսիուսը, առհասարակ, ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































