Մինո Ռայոլան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալը, խոսել է ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ գերմանական ակումբ հնարավոր տեղափոխության մասին.
«Պոգբան «Բավարիայո՞ւմ». դա հնարավոր չէ, նրանք նման աշխատավարձեր չեն վճարում:
Ես շատ առաջարկներ ունեմ նրա վերաբերյալ՝ ներառյալ «Մանչեսթեր Յունյթեդը»՝ պայմանագրի երկարաձգման շուրջ: Տեսնենք՝ որն ավելի լավ կլինի նրա համար»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն: