VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Վանը» Չարենցավանում հյուրընկալել էր «Նորավանքին»։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Իսկ ահա երկրորդ խաղակեսում տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իվուարցի Ժոսուե Գաբան։
Հանդիպման 86-րդ րոպեին հյուրերը ստացան 11-մետրանոց տուգանային հարվածի իրավունք, սակայն Արման Մելիքսեթյանը հրաշալի խաղաց այդ դրվագում և հետ մղեց Օրլովի հարվածը։ «Վանը» հաղթեց 2-0 հաշվով։
Այս խաղից հետո «Վանը» վաստակեց 11 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Նորավանքին»՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ Հյուրերը 9 միավորով 8-րդն են։
























































