«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նոյեմբերին արժանացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տարվա լավագույն խաղացողի մրցանակին։
Անցած ամիս նա անցկացրել է 3 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցանակին հավակնում էին նաև Ժոաու Կանսելուն (Մանչեսթեր Սիթի, 2 գոլային փոխանցում 3 խաղում), Էմանուել Դենիսը (Ուոթֆորդ, 2 գոլ և 2 գոլային փոխանցում 3 խաղում), Դիոգո Ժոտան (Լիվերպուլ, 3 գոլ 3 խաղում) , Ջոն ՄաքԳինը (Աստոն Վիլա, 1 գոլ 3 խաղում) և Բերնարդո Սիլվան (Մանչեսթեր Սիթի, 2 գոլ 3 խաղում)։