Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կարծիք է հայտնել իր տրասնֆերային արժեքի մասին, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Իմ արժեքը՞: Ավելի լավ է դա մի կողմ դնենք: Ինձ համար կարևոր է մնալ այտեղ` Մադրիդում: Ինձ շատ լավ եմ զգում և նպատակ չեմ տեսնում ակումբային գրանցումս փոխելու համար»:
Իտալացի լրագրողի կարծիքով Վինիսիսուսի այս խոսքերը «կանաչ լույս» են «Ռեալի» համար, նոր պայմանագիր կնքելու հարցում:
Այս մրցաշրջանում բրազիլացին մադրիդյան թիմի կազմում մասնակցել է 22 հանդիպման` դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: