Հինգշաբթի օրը «Բարսելոնայի» մարզումից առաջ մարզիչ Չավին, նախագահ Ժոան Լապորտան և այլ ղեկավարներ, այդ թվում՝ Ռաֆա Յուստեն, Մատեու Ալեմանին և Յորդի Կրոյֆը, հանդիպում են ունեցել:
Հանդիպմանը վերլուծել են Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո թիմում տիրող իրավիճակը։ Որոշվել է հնարավորինս արագ գործել՝ ամեն ինչ փոխելու համար, հայտնում է Diario Sport-ը։
Լապորտան Չավիին բացատրել է ակումբի ֆինանսական դրությունը և, չնայած դժվարություններին, խոստացել է, որ կանի հնարավորը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմն ուժեղացնելու համար։
Միաժամանակ նա աշխատելու է նաև որոշ խաղացողներից բաժանվելու վրա։