Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդի գարծակալը՝ Մինո Ռայոլան, ասել է, որ ուշադիր ուսումնասիրում է տրանսֆերային շուկան՝ իր հաճախորդի համար լավագույն պայմանագիրը գտնելու համար:
«Մենք մի քանի տարի է, ինչ մտածում ենք նրա ապագայի մասին, ուստի ունենք հստակ ռազմավարություն։
Հիմա ես ակտիվ ուսումնասիրում եմ տրանսֆերային շուկան, եթե դա չանեի, վատ գործակալ կլինեի։ Էրլինգի նման ֆուտբոլիստի դեպքում մենք ընտրության իրավունք ունենք»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Հոլանդի տրանսֆերի գլխավոր հավակնորդներն են ՊՍԺ-ն, «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան»: