Ա Սերիայի «Սալերնիտանա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հանդիպում կանցկացնի լիգայի ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպման ընթացքում քննարկվելու է ակումբի ճակատագիրը, որին սպառնում է առաջնությունից հեռացում, հայտնում է Corriere dello Sport-ը։
Ակումբի սեփականատեր Կլաուդիո Լոտիտոն նաև «Լացիոյի» նախագահն է, և ակումբային գրանցման կանոնների համաձայն՝ մեկ անձ չի կարող ունենալ մի քանի թիմ մեկ դիվիզիոնում: Արդյունքում «Սալերնիտանան» ժամանակավորապես հանձնվել է այլ կազմակերպության, որի հայտը այժմ հաստատվել է լիգայի կողմից։
Բայց եթե մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ակումբը նոր սեփականատեր չգտնի, ապա ակումբը կարող է հեռացվել Ա Սերիայից։
«Սալերնիտանան» Իտալիայի առաջնության հետնապահն է․ 16 խաղում թիմը վաստակել է ընդամենը 8 միավոր։
























































