«Սպարտակի» նախկին մարզիչ Դմիտրի Գունկոն, ով այժմ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչն է՝ մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում մոսկովյան ակումբի հաղթանակը «Լեգիայի» նկատմամբ (1-0)։
«Դրական էմոցիաներ, այս հաղթանակն իրավունք է տալիս մասնակցել եվրագավաթների գարնանային հատվածին։ Թիմը դուրս է եկել առաջին տեղից, ուղղակի հրաշալի է։
Կարելի է ասել, որ լեհերի բախտը նույնպես բերեց։ Երբ Իգնատովն իր հնարավորությունն իրացներ, հաշիվը կդառնար 0-2, և խաղն ավարտված կլիներ, այսպիսին է ֆուտբոլը։ Թիմը Եվրոպայի լիգայի այս մրցաշրջանում իր սպասելիքներից բարձր խաղաց։
Վիտորիան կհեռացվի՞։ Սա ակումբի ղեկավարության որոշումն է, որը կկայացնի տնօրենների խորհուրդը։ Երբ նա նշանակվեց, հայտարարվեցին մրցաշրջանի առաջադրանքները և նպատակները։ Նրանք կգնահատեն, թե ինչպես են իրագործվել այդ նպատակները»,- Գունկոյի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։