ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում ղազախական «Կայրաթը» հյուրընկալվելիս մրցում է «Օմոնիայի» հետ։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը բացակայում է «Կայրաթի» հայտացուցակից ու բաց կթողնի այսօրվա խաղը։
Հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։
«Օմոնիան» և «Կայրաթը» H խմբի հետնապահներն են։ «Կայրաթը» 5 խաղից հետո ընդամենը մեկ միավոր է վաստակել և եզրափակում է աղյուսակը, իսկ Կիպրոսը ներկայացնող թիմը 3 միավորով նախավերջին՝ 3-րդ տեղում է։
Խմբի առաջատարը «Բազելն» է՝ 11 միավորով։ «Քարաբաղը» նույնքան միավորով երկրորդն է։ Այս թիմերի միջև խաղը ևս կմեկնարկի ժամը 00։00-ին։
























































