Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը կիսվել է 2009 թվականին Կրիշտիանու Ռոնալդուի՝ մադրիդյան ակումբ տեղափոխության մասին հիշողություններով, փոխանցում O Jogo-ն:
«Հաշվի առնելով ձեռք բերված արդյունքը՝ ինչպես անհատական, այնպես էլ թիմային մակարդակով, Կրիշտիանու Ռոնալդուի «Ռեալ» տեղափոխությունը հաղթական խաղադրույք էր և անհերքելի հաջողություն։ Ես արել եմ այն, ինչ կաներ իմ փոխարեն ցանկացած նախագահ: Դա եզակի հնարավորություն էր, որը չպետքէ բաց թողնեինք։
«Մանչեսթեր Յունայթեդին» համոզելը հեշտ չէր, բայց Ռոնալդուի որոշումը հեշտացրեց ամեն ինչ: «Մանչեսթեր Յունայթեդի» պահանջները բարձր էին, բայց ինչպես պարզվեց, Կրիշտիանուի տրանսֆերն «ամենաէժանն» է «Ռեալի» պատմության մեջ:
Անկասկած Ռոնալդուի հեռանալը «Մանչեսթեր Յունայթեդ»` չօգնեց «Յուվենտուսին»: Կրիշտիանուն շատ բան է տալիս այն թիմերին, որոնցում խաղում է։ Խոսքը ոչ միայն խփած գոլերի մասին է, այլ նաև նրա մարզական ոգու, որը վարակում է մնացած խաղացողներին»,- ասել է Կալդերոնը TMW-ին:
Արքայական ակումբը անգլիական գրանդին 94 մլն եվրո էր վճարել պորտուգալացու համար: