Մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատին հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
«Մանկության տարիներից մի երազանք եմ ունեցել՝ դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Նպատակիս հասնելու համար, ստիպված եմ եղել շատ աշխատել, զոհողություններ անել, բայց նախևառաջ՝ նոր խնդիրներ դնել կարիերայիս յուրաքանչյուր փուլում։
Փառք Աստծո, կարողացա դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, բայց, ինչպես ասում են մեզ մոտ, ամենադժվարը ոչ թե առաջին պայմանագիրը կնքելն է, այլ վերջինը երկարաձգելը։ 15 տարի ֆուտբոլին բարեգթորեն և նվիրումով ծառայելուց և ամենահեղինակավոր մրցաշարերին մասնակցելուց հետո որոշել եմ ավարտել կարիերաս»,- գրել է ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում։
34-ամյա Բենատիայի վերջին ակումբը թուրքական «Կարագյումրյուկն» էր։ Ավելի վաղ պաշտպանը հանդես է եկել նաև «Յուվենտուսում», «Բավարիայում», «Ռոմայում», «Ուդինեզեում» և «Մարսելում»։
























































