Կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել Բարսելոնայում ՉԼ-ից դուրս մնալուց հետո, հայտնում է լրագրող Չավի Միգելը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին ակումբի նախագահ Ժոան Լապորտին խոստացել է, որ մեկ տարի անց «Բարսելոնան» կլինի Մյունխենի «Բավարիայի» մակարդակի ակումբ և կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա։
Լապորտան իր հերթին խոստացել է բոլոր անհրաժեշտ ուժերը ներդնել՝ ֆուտբոլային էլիտա վաղաժամ վերադարձի համար։
Ե՛վ մարզիչը, և՛ նախագահը համակարծիք են, որ «Բարսելոնան» այժմ ի վիճակի չէ մրցակցել Եվրոպայի թոփ ակումբների հետ: