Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Մյունխենի «Բավարիային» (0-3) պարտվելուց հետո «Բարսելոնան» տրանսֆերի է հանել է մի քանի խաղացողների, հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն։
Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերի են հանվել նիդեռլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը, ամերիկացի եզրային պաշտպան Սերժինյո Դեստը և գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։
Նշվում է, որ կատալոնական ակումբը նախատեսում է Տեր Շտեգենի համար վաստակել առնվազն 40 միլիոն եվրո։
Դե Յոնգի համար ակումբը ցանկանում է ստանալ մոտ 80 մլն։
























































