Հայտնի է դարձել՝ ինչ է ասել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին իր ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ հանդիպման ընդմիջմանը (0-3)։
«Ձեզանից ոմանք չեն հասկանում, թե ինչ է նշանակում խաղալ «Բարսայում», — այսպիսի խոսքեր էին լսվում հանդերձարանից, հայտնում է Diario Sport-ը։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ խաղում «Բարսելոնան» պարտվեց «Բավարիային» (0-3) և կխաղա Եվրոպայի լիգայում:
Նշենք, որ կատալոնական ակումբի համար ավարտվեց 17 անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու շարքը: