«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է պայմանագիր կնքել Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերի հետ, հայտնում է Todofichajes-ը։
27-ամյա հարձակվողը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում․ հատկապես կատալոնացիները տպավորված են Չեմպիոնների լիգայում ֆուտբոլիստի ցուցադրած խաղով։
Հիշեցնենք, որ Ալերը 6 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։
Սեբաստիանի գործող պայմանագիրն «Այաքսի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը, իսկ խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 27 միլիոն եվրո։ Նշենք, որ «Բարսելոնան» լքել է Չեմպիոնների լիգան ու կշարունակի ելույթները Եվրոպայի լիգայում։