Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Ըստ աղբյուրի՝ Ասպիլիկուետային ձեռք բերելու մյուս թեկնածուն էլ համարվում է կատալոնական «Բարսելոնան»։
Իսպանացին «ազնվականների» կազմում է հանդես գալիս 2012 թվականից։ Վերջինիս պայմանագրի ժամկետը լոնդոնյան գրանդի հետ լրանում է 2022 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ։