Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն բրազիլացի Պելեն, ով դեկտեմբերի 8-ին հոսպիտալացվել էր՝ վիրահատությունից հետո պլանային բուժման համար, տուն կվերադառնա երկու-երեք օրից։
Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է նախկին ֆուտբոլիստի դուստրը՝ Կելին։
«Հայրս անցել է մի պրոցեդուրա, որը նախատեսված էր մի քանի ամիս առաջ»,- գրել է Պելեի դուստրը։
Սեպտեմբերին Պելեն վիրահատության է ենթարկվել: Նրա դստեր խոսքով՝ հոսպիտալացումը պլանավորված է եղել։ «Երկու-երեք օրից նա տուն կվերադառնա՝ Սուրբ Ծնունդը նշելու», — ավելացրել է նա:























































