«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը ակնկալում է դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։
Դրա համար պորտուգալական ակումբը պետք է հաղթի Կիևի «Դինամոյին», իսկ զուգահեռ խաղում Բարսելոնան» պետք է պարտվի «Բավարիային»։
«Իհարկե հավատում եմ, որ «Բավարիան» կարող է հաղթել։ «Բարսելոնան» հիանալի թիմ է, բայց «Բավարիան» ավելի լավն է:
Խաղալով Մյունխենում՝ կարծում եմ, որ «Բավարիան» կցանկանա հաղթել և դաշտ դուրս կբերի լավագույն խաղացողներին։ Բայց չմոռանանք, որ մեր հերթին պետք է հաղթենք «Դինամոյին»:
Եթե ինձ հաջողվի «Բարսային» դուրս թողնել Չեմպիոնների լիգայից, ապա դա կարևոր կետ կլինի իմ մարզչական կարիերայում։
Նրանք խմբային փուլից չեն մնացել 18 տարի անընդմեջ։ Նրանց մրցաշարից դուրս թողնե մեր նպատակն է», մասնագետի խոսքերն է փոխանցում Bayern & Germany -ի թվիթերյան էջը: