Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգան հաղթելու շանսերի մասին:
«Մենք որակյալ թիմ ունենք Լա Լիգայում հաղթելու և Չեմպիոնների լիգայում պայքարելու համար։
Չկան թիմեր, որոնց կարգը թույլ կտա նրանց խոսել Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին: Նրանք կարող են նշել, որ պայքարելու են, բայց ոչ երբեք խոսել հաղթելու մասին: Կան թիմեր, որոնք մեզնից լավն են, կան, որ ավելի ինտենսիվ են խաղում։
Պաշտպանությունում մենք այդքան ինտենսիվ չենք գործում, բաց տարածությունում չենք կարող պաշտպանվել։ Բայց ունենք առավելություն մյուսների նկատմամբ: Կարգ, փորձ և վճռականություն, ահա մեր առավելությունները», իտալացու խոսքերն է փոխանցում Marca-ն: