Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ինտերի» դեմ հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
Հարձակվողների մասին.
«Լուկա Յովիչը շատ լավ խաղաց՝ օգնելով թիմին հարձակման գծում: Մենք մի քանի օր ժամանակ ունենք տեսնելու, թե արդյոք Բենզեման կհասցնի վերականգնվել «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ: Կարծում եմ՝ նա կարող է»։
Թիմի մասին.
«Մենք լավ ենք հանդես գալիս, թիմը բարձր մակարդակի վրա է: Այժմ ավելի լավ ենք խաղում պաշտպանությունում: Երբեմն մենք չափազանց բարձր ճնշում չենք գործադրում, բայց դա նորմալ է»:
«Բարսելոնայի» փլեյ-օֆֆ դուրս գալու մասին.
«Ինձ չի հետաքրքրում: Բայց դիտելու եմ այդ հանդիպումը, իսկ հետո արդեն վիճակահանությունը:
Մադրիդի «Ռեալը» կարողացել է առաջին տեղով դուրս գալ D խմբից: