Խորվաթիայի ֆուտբոլային միությունը հայտարարել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Հաղորդվում է, որ 55-ամյա մասնագետի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ավարտը։
Դալիչը գլխավորել է Խորվաթիայի հավաքականը 2017 թվականի հոկտեմբերին, նրա գլխավորությամբ ազգային հավաքականը նվաճել է արծաթե մեդալներ 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում։
Այս նոյեմբերին Դալիչի թիմը դուրս է եկել 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։























































