Պարագվայական «Սերո Պորտենո» ակումբն առաջնության վերջին տուրում դրամատիկ խաղից հետո դարձել է երկրի չեմպիոն։
«Սերո Պորտենոն» ոչ-ոքի է խաղացել «Գուարանիի» հետ արտագնա խաղում, որը աղյուսակում զիջում էր իրենց երկու միավորով։ Տիտղոսը նվաճելու համար տանտերերին միայն հաղթանակ էր պետք։
«Սերո Պորտենոն» արդեն 15-րդ րոպեից խաղում էր 10 հոգով․ կիսապաշտպան Ալան Բենիտեսը կոպիտ խաղի համար ուղիղ կարմիր էր ստացել։ «Գուարանին» օգտվեց թվային առավելությունից և երկու գոլ խփեց՝ 36-րդ և 51-րդ րոպեներին։
2-0 հաշիվը ցուցատախտակի վրա շարունակվեց մինչև լրացուցիչ ժամանակը։ Հետո սկսվեց փոքրիկ վիճաբանություն, որի արդյունքում մրցավարը հեռացրեց դարպասապահին ու «Գուարանիի» խաղացողներից մեկին։ Տանտերերը մնացին ինը խաղացողներով, պաշտպաններից մեկը ստիպված եղավ կանգնել դարպասին։ Դրանից արդեն օգտվեց «Սերո Պորտենոն»․ թիմը 99-րդ և 101-րդ րոպեներին երկու գոլ խփեց և երկու միավորով գերազանցեց իր գլխավոր մրցակցին։
«Սերո Պորտենոն» 34-րդ անգամ դարձավ առաջնության չեմպիոն և հանդես կգա Լիբերտադորեսի գավաթի խմբային փուլում։