«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Բավարիայի» դեմ կայանալիք հանդիպման մասին իր կարծիքով։
«Մենք կարող ենք հաղթել «Բավարիային»: Ես չէի ասի, որ դա հրաշք է։ Այո, սա բարդ խաղ է։ Կարդացել եմ, որ նրանք վաղուց տանը չեն պարտվել ՉԼ խմբային փուլում․ այդ վիճակագրությունը փոխողը մենք պետք է լինենք։
«Բավարիան» կխաղա հաղթելու համար, բայց մենք նաև հնարավորություն ունենք վերահաստատվելու որպես թիմ, որը կարող է մրցակցել այս մակարդակում: Նրանց հետ վերջին մի քանի խաղերում ամեն ինչ չդասավորվեց այնպես, ինչպես ցանկանում էինք։ Պետք է փորձենք հաղթել՝ խաղալով այն ֆուտբոլը, որը բնութագրում է մեզ։
Լևանդովսկի՞ն։ Պետք է խաղալ մեր տուգանային հրապարակից հեռու: Ինչքան շատ, այնքան լավ»,- մեջբերում է Պիկեին AS-ը։