«Լիվերպուլը» հույս ունի առաջ անցնել «Չելսիից», «Մանչեսթեր Յունայթեդից» և «Մանչեսթեր Սիթիից» Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերային մրցավազքում, հայտնում է The Mirror-ը:
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդյան ակումբի ներկայացուցիչները կարծում են, որ իրենց մրցակիցների հետաքրքրությունը դորտմունդյան ակումբի մեկ այլ աստղի՝ Էրլինգ Հոլանդի նկատմամբ, կարող է խանգարել հաջորդ ամառ ձեռք ներել անգլիացի ֆուտբոլիստին։
Նշվում է նաև, որ «Լիվերպուլը» պատրաստ է Ջուդի համար վճարել մոտ 90 միլիոն ֆունտ ստերլինգ։
Երիտասարդ անգլիացին դորտմունդյան ակումբ է տեղափոխվել «Բիրմինգհեմից»։