«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին հունվարին կարիերան կարող է շարունակել իսպանական Պրիմերայում։ 34-ամյա ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, Կավանին անձամբ է իր ծառայություններն առաջարկել կատալոնական ակումբին։ «Բարսելոնան» հարձակվողի հետ կապված խնդիր ունի, այդ իսկ պատճառով կապտանռնագույնները պատրաստ են հունվարին ձեռք բերել նրան։ Կավանին ցանկանում է հեռանալ ՄՅՈՒ-ից այն բանից հետո, ինչ թիմի շարքերը համալրեց Կրիշտիանու Ռոնալդուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Կավանիի տրանսֆերով հետաքրքրված է 2022 թվականի ամռան համար, երբ նրա պայմանագրի ժամկետը ՄՅՈՒ-ի հետ կավարտվի։
Կավանին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին ազատ խաղացողի կարգավիճակով։ Ընթացիկ մրցաշրջանում նա ԱՊԼ-ի 5 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ։