«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ճանաչվել է թիմի՝ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստը, հայտնում է մանկունիացիների պաշտոնական կայքը։
Իսպանացին երկրպագուների քվեարկության արդյունքում շրջանցել է հարձակվողներ Ջեյդոն Սանչոյին և Կրիշտիանու Ռոնալդուին։ Վերջին անգամ դե Խեան ամսվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել 2018 թվականի փետրվարին։ 2021 թվականի սեպտմբեր և հոկտեմբեր ամիսների լավագույնի կոչման մրցանակը ստացել էր Ռոնալդուն։
Նոյեմբերին դե Խեան բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման, դարձել է 11 գնդակ և երկու անգամ դարպասն անառիկ է պահել․
«Ես այստեղ եմ թիմին օգնելու համար։ Փորձու մեմ կարևոր պահերին սեյվեր կատարել։ Հենց դրա համար եմ ես այստեղ։ Այս պահին ես լավ եմ խաղում ու օգնում եմ թիմին։ Սա իմ աշխատանքն է։
Անկեղծ ասած, մրցաշրջանի հենց սկզբից ինձ լավ եմ զգում։ Ես վստահ եմ իմ ուժերին և ուժեղ եմ հոգեպես։ Իհարկե, ուրախ եմ այս մրցանակի առթիվ։ Շնորհակալ եմ երկրպագուներին։ ՄՅՈՒ-ն մի քանի ծանր շաբաթ է ունեցել, բայց արդյունքները հիանալի էին։ Կփորձենք շարունակել նույն ոգով»,- ասել է դե Խեան։