«Տոտենհեմի» հիմնական թիմի մի շարք խաղացողների և անձնակազմի կորոնավիրուսի թեստերը դրական են եղել, հայտնում է LondonWorld-ը:
Այս մրցաշրջանում սա երկրորդ դեպքն է, երբ «Տոտենհեմում» տեղի է ունենում կորոնավիրուսի բռնկում։
«Տոտենհեմը» այսօր պլանավորել է ՊՇՌ թեստեր բոլոր խաղացողների և անձնակազմի համար, և գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անհամբեր կսպասի արդյունքներին Կոնֆերենցիաների լիգայում «Ռենի» դեմ խաղից առաջ:
Առաջիկա 10 օրվա ընթացքում «Տոտենհեմը» կխաղա «Ռենի», «Բրայթոնի», «Լեսթերի» և «Լիվերպուլի» հետ։
























































