«Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է AS-ը։
Պորտուգալացին ցանկանում է հունվարին հեռանալ մադրիդյան ակումբից, նա կարծում է, որ ակումբի խաղաոճը թույլ չի տալիս իր ողջ ներուժն օգտագործել։
Ըստ աղբյուրի՝ Ֆելիշը կարծում է, որ այլ թիմի հետ կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Հարձակվողի ներկայացուցիչներն արդեն սկսել են խաղացողի համար նոր ակումբ փնտրել։
Ֆելիշն այս մրցաշրջանում «Աթլետիկոյի» կազմում անցկացրել է 12 խաղ՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։