«Ռոման» առաջարկ է արել «Նորվիչին»՝ աջ պաշտպան Մաքս Աարոնսի տրանսֆերի համար, հայտնում է Calciomercato-ն:
«Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Բարսելոնան» նույնպես հետաքրքրված են 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Աղբյուրի համաձայն՝ «Ռոման» ցանկանում է հունվարին վարձավճարով ձեռք բերել Աարոնսին՝ 19 միլիոն ֆունտ ստեռլինգով գնելու հնարավորությամբ։
Նշվում է, որ «Նորվիչը» պատրաստ է բանակցություններ վարել գործարքի շուրջ։