Հարձակվող Պաուլո Դիբալան կշարունակի հանդես գալ «Յուվենտուսում», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Արգենտինացի հարձակվողը համաձայնեցրել է թուրինյան ակումբի հետ նոր պայմանագրի պայմանները։
Նոր պայմանագրով Դիբալան յուրաքանչյուր մրցաշրջանում կստանա 8,5 միլիոն եվրո (գումարած 1,5 միլիոն եվրո բոնուսների տեսքով): Պաշտոնապես գործարքի ստորագրման մասին պետք է հայտարարվի դեկտեմբերի վերջին։
Դիբալան այս մրցաշրջանում թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































