Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) Ֆելիքս Բրիխին ճանաչել է 2021 թվականի լավագույն մրցավար։
Գերմանացի մրցավարը հարցման արդյունքում հավաքել է 110 միավոր։ Երկրորդ տեղում նիդեռլանդացի Բյորն Կույպերսն է՝ 95 միավոր։
Լավագույն եռյակը 40 միավորով եզրափակել է իտալացի Դանիելե Օրսատոն։
Բրիխը IFFHS-ի կողմից երկրորդ անգամ է ճանաչվում տարվա մրցավար։ Նա ճանաչվել է նաև տասնամյակի լավագույն մրցավար։























































